Ավիչին թողարկել է Broken Arrows նոր տեսահոլովակը

17:44   24 նոյեմբերի, 2015

Հանրահայտ շվեդ DJ Ավիչին YouTube-ի պաշտոնական ալիքում ներկայացրել է իր նոր Broken Arrows երգի տեսահոլովակը:Ստեղագործությունը դարձել է երգչի երկրորդ ալբոմի՝ Stories-ի աջակցության համար թողարկված չորրորդ սինգլը:

Տեսահոլովակի հիմքում իրական իրադարձություններ են, եւ այն պատմում է մի մարզիկի մասին, որը հաղթահարել է կյանքի բոլոր անախորժություններն ու հաջողության հասել իր ոլորտում:

Ավելացնենք, որ ձայնասկավառակը թողարկվել է հոկտեմբերի 2-ին:



© NEWS.am STYLE