Վերա Բրեժնեւա` Ռուսաստանի ամենասեքսուալ կինն ըստ MAXIM-ի

10:07   25 նոյեմբերի, 2015

Վերա Բրեժնեւան դարձել է Ռուսաստանի ամենասեքսուալ կինն ըստ MAXIM–ի: Ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի 100 ամենասեքսուալ կանանց ցուցակը: 

Երգչուհու համար այս հաղթանակը նորույթ չէ, քանի որ նա արդեն երկու անգամ (2007 ու 2012 թթ.) դարձել է «ամենա-ամենան»:

«Միթե որեւէ կասկած կար: Որեւէ մեկը զարմացա՞ծ է: Դժվար թե: Երիտասարդ սերունդը դեռ արժանի մրցակից չունի ազգի սիրելիին պատվանդանից հանելու համար: Վիվա, Վերա»,- այսպես է ստորագրված Բրեժնեւայի լուսանկարը ամսագրի պաշտոնական կայքում: Ամենասեքսուալ կանանց ամենամյա վարկանիշում երկրորդ տեղում Մարիա Գորբանն է, իսկ երրորդում՝ Աննա Խիլկեւիչը:

Ամենագրավիչ կանանց առաջին տասնյակը՝
1.Վերա Բրեժնեւա

2. Մարիա Գորբան

3. Աննա Խիլկեւիչ

4. Քրիստինա Ասմուս

5. Նատալյա Ռուդովա

6. Իրինա Շեյք

7. Նաստասյա Սամբուրսկայա

8. Աննա Կաստերովա

9. Իրենա Պոնարոշկու

10. Ելենա Տեմնիկովա



© NEWS.am STYLE