Ի՞նչ պարզվեց, երբ հղի կինը փորձեց կրկնօրինակել Քիմ Քարդաշյանին

12:07   25 նոյեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանը նույնիսկ հղիության շրջանում չի դադարում լինել նորաձեւ եւ ոճային: Հայազգի աստղը սպասում է իր երկրորդ երեխային եւ, չնայած նրա փորիկը օրեցօր մեծանում է, Քիմն իր զգեստապահարանը չի դադարում ավելացնել մեկը մյուսից նեղ եւ կիպ զգեստներով:

Շատերի կարծիքով` դա իսկական փորձություն է:

PopSugar կայքի խմբագիր Լորին Թերները, որը այժմ գտնվում է հղիության 9-րդ ամսում, որոշել է սեփական մաշկի վրա փորձել, թե ինչպես իրեն կզգա հղի կինը` կրկնօրինակելով Քիմին:

Որպես առաջին կերպար` Լորինն ընտրել է Քիմի` երկար վզով թափանցիկ սեւ վերնազգեստով look-ը: Ի զարմանս շատերի` խմբագիրը պնդում է, որ այդ հագուստով իրեն բոլորովին կիսամերկ չէր զգում: Զգեստի վրայից Լորինը կրել է նաեւ սեւ պիջակ.

«Պետք է խոստովանեմ, որ Քիմի ոճային այդ պիջակներն, ուղղակի, հրաշք են: Դրանք հմտորեն կարողանում են ծածկել հղի կնոջ կլորացող փորիկը եւ մարմնին հաղորդում են կոկիկ տեսք»,-ասում է նա:

Հաջորդիվ Լորինը հագել է Քիմի` մինչեւ որովայնը բացվածք ունեցող սեւ զգեստից: Այս կերպարով գլխավոր խմբագիրն իրեն փոքր-ինչ անհարմար էր զգում, սակայն պիջակը  կրկին օգնության է հասնում Լորինին:

«Ինձ համար ամենաանհարմարը բարձրակրունկ կոշիկներն էին: Առանց օգնության չկարողացա իջնել աստիճաններից»:

Լորինի երրորդ կերպարը ոգեշնչված է Քիմի գունատ վարդագույն զգեստից: Առանձգական հումքից պատրաստված եւ բրդե պիջակով համադրված այդ կերպարը Թերներին ամենահարմարավետը թվաց:

«Քիմի հագուստները շատերի համար կարող են անհարմարավետ երեւալ, բայց իրականում դրանք շատ զգեստներից ավելի հարմարավետ են»,-իր փորձարկումների վերջում խոստովանել է PopSugar կայքի խմբագիրը:

Աղբյուրը` www.cosmopolitan.com



© NEWS.am STYLE