Քիմ Քարդաշյանը պատրաստվում է կեսարյան հատման

13:06   25 նոյեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանն իր կայքում պատմել է, որ ինքը հնարավոր է ստիպված կլինի կեսարյան հատում անել: Վերջին ՈւՁՀ-ն ցույց է տվել որ պտուղը կոնքային դիրք ունի, իսկ դա նշանակում է, որ 35-ամյա հեռուստատեսային աստղը չի կարողանա բնական ճանապարհով ծննդաբերել:

«Վերջին անգամ ինձ ասել են, որ իմ երեխան կոնքային դիրքով է, այսինքն՝ ծննդաբերության համար սխալ դիրք ունի: Նրա գլուխը դեռ վերեւում է, չնայած պետք է իջներ: Նա պետք է շրջվեր 32-րդ շաբաթում: Եվ հիմա, ըստ երեւույթին, ես ստիպված կլինեմ կեսարյան հատում անել»,- ասել է հայուհին:

«Այդ գիշեր ես չէի քնել ու կարդում էի այս թեմայով գրականություն: Իմացա, որ առհասարակ կարելի է երեխային ծննդաբերել նաեւ կոնքային նախադիրքով: Մեծ հաջողություն է, որ իմ բժիշկը՝ Փոլ Քրեյնը, այն սակավաթիվ բժիշկներից է, որոնք դեռ զբաղվում են նման դեպքերով: Նման բան այլեւս չեն սովորեցնում»,- գրել է Քիմը:

Աստղը պատմել է, որ փորձել է բոլոր ժողովրդական միջոցները, որպեսզի ստիպի երեխային շրջվել:

«Ես ամեն օր 15 րոպե պառկում էի ոտքերս վեր դիրքով: Երաժշտություն էի միացնում, փորիս վրա սառույց դնում՝ այն հույսով, որ երեխան կշրջվի: Ես սկսել եմ ակուպունկտուրա կիրառել ու նույնիսկ հիպնոս եմ փորձել»:

Առայժմ այդ բոլոր փորձերը ոչ մի արդյունք չեն տվել: Քիմը խնդրում է, որ իր երկրպագուներն իրեն հաջողություն մաղթեն: Նա ասում է, որ անհրաժեշտության դեպքում կհամաձայնի վիրահատության, միայն եթե դա հանուն երեխայի անվտանգության արվի:

«Չեմ թաքցնում, որ այս ամենի պատճառով ես նյարդայնանում եմ: Հույս ունեմ, որ երեխան կշրջվի, ու ամեն ինչ հաջող կանցնի: Բայց պատրաստվում եմ ամեն ինչի»,- գրել է Քարդաշյանը:



© NEWS.am STYLE