Ադելի «25» ալբոմը դարձել է ԱՄՆ–ում 2015-ին ամենաշատ վաճառվող ալբոմը

12:35   25 նոյեմբերի, 2015

Ադելի նոր «25» ալբոմը երեք օրվա վաճառքից հետո դարձել է ԱՄՆ–ում այս տարվա ամենաշատ վաճառվող ալբոմը, գրում է Billboard-ը: Հայտնի է, որ բրիտանուհու երրորդ ալբոմը ընդամենը երեք օրում վաճառվել է 2.433 մլն. օրինակով: Այդ նույն ժամանակահատվածում նախորդ ռեկորդը Թեյլոր Սվիֆթինն էր (նրա «1989» ալբոմինը վաճառվել է 1.76 մլն. օրինակով):

Ակնկալվում է, որ Ադելը մոտավորապես 3 մլն. օրինակ կվաճառի ԱՄՆ-ում եւ մոտավորապես 1 մլն. էլ՝ Մեծ Բրիտանիայում:

Նշենք, որ բրիտանուհու նոր ալբոմի սինգլը՝ Hello-ն, չորս շաբաթ է Billboard Hot 100 հիթ շքերթի առաջին հորիզոնականում է:



© NEWS.am STYLE