42-ամյա Հայդի Քլումը թոփլես լուսանկար է հրապարակել

13:34   25 նոյեմբերի, 2015

Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումն իր  Instagram-ում հրապարակել է թոփլես լուսանկար։42-ամյա մոդելը ներկայացել է իր անվանական ներքնազգեստով. Հայդին իր սեփական հավաքածուն թողարկել էր անցած տարվա հոկտեմբերին:

«Սիրում եմ գայթակղիչ լինել իմ սեփական արտադրության Heidi Klum Intimates ներքնազգեստով »-այսպես է ստորագրել իր լուսանկարը Հայդին:

Հիշեցնենք, որ Հայդին չորս երեխաների մայր է ու այս պահին հանդիպում է 29-ամյա Վիտո Շնաբելի հետ:



© NEWS.am STYLE