Մրայա Քերին՝ իր միլիարդատեր սիրեկան Ջեյմս Փեքերի մասին

14:05   25 նոյեմբերի, 2015

Վերջերս Մրայա Քերիի երկրպագու 48-ամյա միլիարդատեր Ջեյմս Փեքերը խաղատուն էր բացել Մակաոյում: Ի դեպ, բացմանը ներկա էին նաեւ Լեոնարդո Դի Կապրիոն, Ռոբերտ դե Նիրոն ու Մարտին Սկորսեզեն: Բացումից դեռ մի շաբաթ էլ չէր անցել, երբ խաղատանը կից հյուրանոցի անձնակազմն արդեն ըմբոստացել էր, քանի որ հյուրանոցում անընդհատ Քերիի երգերն էին հնչում:

Իսկ ինքը՝ 45-ամյա Մրայան, The Steve Harvey Show շոուի ժամանակ պատմել էր իր սիրեկանի մասին.

«Մենք ծանոթացել ենք Ասպենում: Մի քանի տարի առաջ մենք միասին «Հերակլես» ֆիլմի պրեմիերային էինք: Այնտեղ զրուցում էինք ու ծիծաղում: Մյուսներին դա սարսափելի զայրացնում էր, բայց մենք իրար հետ լեզու գտանք»,- պատմել է երգչուհին:

«Նրա բախտը բերել է»,- նկատել է լրագրողը։

«Իմը նույնպես: Նա հրաշալի մարդ է»,- պատասխանել է Մրայան:

Հարցազրույցի ժամանակ երգչուհու վզին նկատվում էր Van Cleefs & Arpels ադամանդաշար վզնոցը՝ սիրեցյալի նվերը: Քերին համեստորեն նկատել է, որ այդ թանկարժեք նվերը մեծ անակնկալ էր իր համար:



© NEWS.am STYLE