Իրինա Շեյքը պարծեցել է իր մարզավիճակով

17:02   25 նոյեմբերի, 2015

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը, որը վեցերորդ տեղն է զբաղեցնում Maxim ամսագրի կազմած Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակում, կարողանում է ինքն իր մասին հոգ տանել:  29-ամյա գեղեցկուհին հետեւում է իր մարզավիճակին ու մշտապես ֆիթնեսով զբաղվում: Մոդելը որոշել է Instagram-ի իր բաժանորդներին ցույց տալ մարզումների լուսանկարը,  որում երեւում է, թե ինչպես է նա յոգայի վարժություն անում:

«Պարապմունքները երբեք այդքան ուրախ չեն անցել, որքան հիմա»,- ստորագրել է Իրինան իր լուսանկարը:

Հիշեցնենք, որ Իրինայի մոտ ամեն ինչ հրաշալի է նաեւ անձնական կյանքում, մոդելը հանդիպում է Բրեդլի Քուփերի հետ:

 



© NEWS.am STYLE