Համացանցում մինյոնների մասին նոր տեսահոլովակ է հայտնվել

17:34   25 նոյեմբերի, 2015

Համացանցում մինյոնների մասին նոր տեսահոլովակ է հայտնվել: Universal Pictures -ը այն որպես բոնուս կկցի «Մինյոններ» մուլտֆիլմի DVD-ին, որի թողարկումը ծրագրված է դեկտեմբերի 8-ին: Ընկերությունը մտադիր է հիմնական ֆիլմին եւս երկու կարճամետրաժ ֆիլմ կցել:

Երեք րոպեանոց տեսագրությունը կոչվում է «Մրցակցություն»: Դրանում ցուցադրված է մի դրվագ երկու մինյոնների կյանքից, որոնք ձանձրույթից որոշել են պարզել, թե ով է իրենցից լավագույնը:

Նշենք, որ «Մինյոնները» վարձույթ են մտել 2015 թ. ամռանը: Նրանք վարձույթում ավելի քան մեկ միլիարդ դոլար են հավաքել՝ դառնալով պատմության մեջ երրորդ մուլտֆիլմը, որին հաջողվել է հաղթահարել այդ ցուցանիշը:

Աղբյուր՝  wtf-report.com

 



© NEWS.am STYLE