Ժաննա Ֆրիսկեից հետո Դմիտրի Շեպելյովը նոր մայր է գտել իրենց որդու համար

16:05   25 նոյեմբերի, 2015

Հինգ ամիս է անցել Ժաննա Ֆրիսկեի մահվանից, իսկ Դմիտրի Շեպելյովի ու հանգուցյալ երգչուհու հոր միջեւ սկանդալները շարունակում են ցնցել ռուսական շոու բիզնեսը:

Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, հավաստիացնում է, որ հանրահայտ հեռուստավարողն ու Ժաննայի որդու հայրը՝ Դմիտրի Շեպելյովը, սկսել է հանդիպել երգչուհու լավագույն ընկերուհու հետ:

Ինչպես հայտնել է երգչուհու վշտահար հայրը՝ Վլադիմիր Բորիսին, Ֆրիսկեի նախկին քաղաքացիական ամուսինը թույլ չի տալիս, որ երգչուհու ազգականները հանդիպեն իրենց երկու տարեկան թոռնիկի՝ Պլատոնի հետ:

Բացի դրանից Ժաննայի հայրը հայտնել է, որ Շեպելյովը նոր մայր է գտել փոքրիկ Պլատոնի համար:

«Քսյուշան՝ Օքսանա Ստեպանովան (Ժաննա Ֆրիսկեի անձնական կոսմետոլոգն ու ընկերուհին)՝  դստերս վաղեմի ծանոթը, հիմա անընդհատ Պլատոնի հետ է: Երբ Ժաննա հիվանդ էր, Քսյուշան էր նրան խնամում: Ես կարծում էի, թե նա Ժաննայի մտերիմ ընկերուհին է, բայց պարզվում է, որ Շեպելյովի հետ է հանդիպում: Քսյուշան հիմա մշտապես նրա տանն է ... Երբ Ժաննան մահացավ, մենք Շեպելյովին ասացինք. «Դիմա, որդյակ, Ժաննան այլեւս չկա, մենք քեզ միշտ կօգնենք: Կուզես մեզ հետ ապրիր, կուզես՝ Պլատոնի հետ: Կհանդիպենք, կօգնենք իրար, միասին մեր տղային կդաստիարակենք»: Իսկ նա մեզ մերժեց: Ես կարծում եմ, որ Քսյուշան էր նախազգուշացրել նրան, որ ժաննան արդեն մահանում է, դրա համար էլ Շեպելյովը վերցրել էր Պլատոնին ու տարել: Դրանից հետո մեր տանից անհետացավ նաեւ Քսյուշան: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե Քսյուշան ինչ հարաբերություններ ունի Շեպելյովի հետ: Միանգամայն հնարավոր է, որ անձնական բնույթի»,- Վլադիմիրի խոսքերը մեջբերում է «Комсомольская правда» կայքը:

Լրագրողները որոշել են անձամբ Օքսանա Ստեպանովայից մեկնաբանություններ ստանալ: Սակայն աղջիկը կտրականապես հրաժարվել է հաղորդակցվել մամուլի հետ:



© NEWS.am STYLE