Ֆրանսիս Քուրքջյանը, Chanel-ը, Jean Paul Gaultier-ը, Christian Dior-ը եւ այլոք Փարիզում տոնածառերի շքերթ են կազմակերպել

15:05   25 նոյեմբերի, 2015

Աշխարհի առաջատար ոճաբանները ապշեցրել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրերին՝ Ելիսեյան դաշտում կազմակերպելով ամանորյա տոնածառերի շքերթ:

Նորաձեւության Les Sapins de Noël des Créateurs ակցիային, որն արդեն 20-րդ անգամ է անցկացվում, մասնակցել են հանրահայտ պարֆյումեր Ֆրանսիս Քուրքջյանը, Swarovski-ն, Chanel-ը, Jean Paul Gaultier-ը, Emanuel Ungaro-ն, Stella McCartney-ն, Nina Ricci-ն, Christian Dior-ը եւ ուրիշներ:

Ֆրանսիս Քուրքջյան

Swarovski

Chanel

Jean Paul Gaultier

Emanuel Ungaro

Stella McCartney

Nina Ricci

Christian Dior 

Դիզայներական ծառերը վաճառվել են աճուրդում, իսկ ստացված գումարները փոխանցվել են բարեգործական նպատակներով: Անցած տարի տոնածառների վաճառքից ստացվել էր մոտավորապես 70 հազար եվրո եկամուտ, որը տրամադրվել էր քաղցկեղի դեմ պայքարի հետազոտությունների համար:

Աղբյուրը՝ Marchioness.fr

 

 



© NEWS.am STYLE