Ի՞նչ պարզեց կասկածամիտ տղան, երբ մեկ ուրիշի անվան տակ «խոսեցրեց» իր ընկերուհուն

23:29   25 նոյեմբերի, 2015

Կասկածամիտ տղան, որոշելով ստուգել իր ընկերուհու հավատարմությունն ու ազնվությունը, ընկերոջ նկարով մեկ այլ հաշիվ է բացել Snapchat-ում եւ սկսել «խոսեցնել» իր ընկերուհուն։

Նրանց (անունները հայտնի չեն) խոսակցությունն ու հարաբերությունները  այնքան են ջերմացել, որ աղջիկը իր կիսամերկ լուսանկարներն է ուղարկել «անծանոթին»։

Արդյունքում, բարկացած տղան Facebook-ում հրապարակել է ընկերուհու թոփլես եւ կրքոտ լուսանկարները, որոնք շատ արագ տարածվել են ամբողջ համացանցում։

Ահա այսպես է տղան վրեժ լուծել իր «հավատարիմ» ընկերուհուց։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE