Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ ամուսնալուծության մասին

16:29   25 նոյեմբերի, 2015

Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսական լրատվամիջոցները հայտնել են, թե Ֆիլիպ Կիրկորովի հայրը` Բեդրոսը, բաժանվել է կնոջից

Հանրահայտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հորն ավելի հաճախ են նկատում սիրունիկ երիտասարդ աղջկա ընկերակցությամբ։ Նրա անունը Տատյանա է, որը մասնագիտությունը երեկույթների կազմակերպիչ է (գլխադիր լուսանկարը):

Լրագրողները որոշել են մեկնաբանություններ խնդրել Ֆիլիպի հորից: Երգիչը կտրականապես հերքել է ընտանիքում անհամաձայնության լուրը: 

«Որդուս` Ֆիլիպ Կիրկորովի «Ինդիգո» տեսահոլովակի ներկայացումից հետո լրատվամիջոցներում հոդվածներ էին հայտնվել, իբր Բեդրոսը բաժանվել է կնոջից հանուն երիտասարդ աղջկա: Հարցն այն է, որ սկզբում ես պարել եմ Տատյանա Ռիբակի` Ֆիլիպի ընկերոջ եւ տնօրենի կնոջ հետ: Հետո ինձ մոտեցավ եւս մի Տատյանա՝ խոշոր բարեգործական հիմնադրամի տնօրինուհի: Նրա հետ ինձ լուսանկարեցին պապարացիները», – բացատրել է Բեդրոս Կիրկորովը:

Արվեստագետի խոսքով, նրա կինը՝ Լյուդմիլան, համացանցում կարդացել է այդ հիմարությունը: «Մենք, իհարկե, ծիծաղեցինք այդ զառանցանքի վրա: Մեզ մոտ ամեն ինչ լավ է, փառք Աստծու, չենք պատրաստվում ամուսնալուծվել: Ես շատ եմ սիրում Լյուդմիլային, նա ամենալավն է: Ես կնոջս համար Ֆիլիպի տեսահոլովակի ներկայացման տոմս էի գնել, բայց նա գործեր ուներ եւ այդ օրը մնաց Նովգորոդում», – հայտնի կատարողի խոսքերն է մեջբերում «Комсомольская правда» կայքը:



© NEWS.am STYLE