Աստղային ոճ. Ռոբերտ Փաթինսոն

18:08   25 նոյեմբերի, 2015

«Մթնշաղը» հայտնի ֆիլմում խորհրդավոր եւ միշտ խնամված վամպիրի կերպարով հանդես եկած Ռոբերտ Փաթինսոնի իրական կերպրը, մեղմ ասած, հեռու է ֆիլմում Էդվարդի ռոմանտիկ կերպարից:

Սա, իհարկե, չի նշանակում, թե իրական կյանքում Ռոբերտը ինչ-որ բանով զիջում է Էդվարդին:

Դերասանը առօրյայում նախընտրում է կրել ազատ ոճի հագուստ` թեթեւ շապիկներ, մի փոքր թափթփված ոճի վերնաշապիկներ, ջինսեր, պիջակներ եւ արեւային ակնոցներ:

Ռոբը երբեմն հարցազրույցներին էլ է ներկայանում առօրյա կերպարով` չսանրված եւ չսափրված:

Ռոբերտին շատ հազվադեպ կարելի է տեսնել կոստյումնով` հիմնականում կարմիր գորգի վրա եւ ֆոտոնկարահանումների ժամանակ:

Սակայն դերասանի երկրպագուները ամեն ոճում էլ չեն դադարում հիանալ նրանով:

«Աստղային ոճ» շարքում ուսումնասիրել ենք Ռոբերտ Փաթինսոնի կերպարը եւ այն բնութագրելու համար առանձնացրել հետեւյալ տասը լուսանկարները:

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE