Ադելի «Hello» երգը՝ խաղալիք երաժշտական գործիքների նվագակցությամբ. Youtube-ի նոր հիթը

14:29   25 նոյեմբերի, 2015

Երեկ բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը մասնակցել է The Tonight Show Starring Jimmy Fallon շոուին, որի շրջանակներում ներկայացրել է իր նոր «Water Under the Bridge» երգը։ Բացի այդ, հայտնի աստղը The Roots  խմբի հետ կատարել է իր «Hello» հիթը, բայց խաղալիք երաժշտական գործիքների նվագակցությամբ։

Նշենք, որ Ադելի նոր «25» ալբոմը երեք օրվա վաճառքից հետո դարձել է ԱՄՆ–ում այս տարվա ամենաշատ վաճառվող ալբոմը։ Այն ընդամենը երեք օրում վաճառվել է 2.433 մլն. օրինակով։ 



© NEWS.am STYLE