«Իվանուշկի» խմբի շիկակարմրահեր անդամին շտապ հիվանդանոց են տեղափոխել

15:28   25 նոյեմբերի, 2015

«Իվանուշկի International» խմբի ռուսաստանցի երգիչ Անդրեյ Գրիգորեւ-Ապոլոնովն ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապ հիվանդանոց են տեղափոխել ենթաստամոքսային գեղձի բորբոքում ախտորոշմամբ, տեղեկացնում է lifenews.ru-ն:

Առայժմ բժիշկները 45-ամյա Անդրեյի վիճակը կայուն են գնահատել, իսկ երաժշտի կինը եւ մամուլի կցորդը հրաժարվել են մեկնաբանել պատահածը: Հայտնի է, որ հիվանդանոց տեղափոխվելու նախօրեին Ապոլոնովը ստամոքսի շրջանում սուր ցավեր է զգացել:



© NEWS.am STYLE