Լեոնարդո դի Կապրիոն՝ «Օսկար 2016»-ի հաղթողի հավակնորդ

14:09   26 նոյեմբերի, 2015

Լենարդո դի Կապրիոն առաջին տեղն է զբաղեցրել «Օսկար 2016»-ի պոտենցիալ հաղթողների վարկանիշում: «Օսկար 2016»-ի թեկնածուների պաշտոնական ցուցակը կհրապարակվի գալիք տարվա հունվարին, սակայն արդեն հիմա քննադատներն ու բուքմեյքերները իրենց գնահատականներն են տալիս գալիք միջոցառման վերաբերյալ:

Ինչպես գրում է Just Jared-ը, դերասանն առաջին տեղն է զբաղեցնում Ալեխանդրո Գանսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմում իր դերակատարման շնորհիվ, որը ինչպես ինքը՝ Լեոն է խոստովանել, Los Angeles Times-ին տված հարցազրույցում, նրա համար իսկական փորձություն էր դարձել:

«Այդ ֆիլմում իմ աշխատանքը ամենադժվար բանն էր, որ ես երբեւէ արել եմ»- նշել է դերասանը:



© NEWS.am STYLE