Սքարլետ Յոհանսոնը ու Ռոբերտ Դաունի կրտսերը՝ «Առաջին վրիժառուի» նոր թրեյլերում

22:03   25 նոյեմբերի, 2015

Youtube -ի Ջիմի Քիմելի շոուի ալիքում հայտնվել է Captain America: Civil War՝ «Առաջին վրիժառու. Քաղաքացիական պատերազմ» ֆիլմի անոնսը:

Ֆիլմում խաղացել են Ռոբերտ Դաունի կրտսերը, Սքարլեթ Յոհանսոնը, Քրիս Էվանսը, Էլիզաբեթ Օլսենը, Ջերեմի Ռենները, Փոլ Բեթանին եւ այլոք:

Ֆիլմը կպատմի «Վրիժառուների» հիմնական հերոսների՝ Կապիտան Ամերիկայի (Էվանս) ու «Երկաթե մարդու» (Դաունի կրտսեր) կոնֆլիկտի մասին: Վրիժառուների թիմը՝ կապիտան Ամերիկայի ղեկավարությամբ, կհայտնվի միջազգային նշանակություն ունեցող կործանարար միջադեպի կենտրոնում: Կառավարությունը ոչ մի կերպ չի կարող անտեսել այս իրադարձությունը, դրա համար էլ գործի է դնում «Սուպերհերոսներին գրանցելու մասին ակտը»՝ ստիպելով, որ նրանք բացահայտեն իրենց անձն ու աշխատեն կառավարական ծառայություններում:

Սակայն ոչ բոլորն են համաձայն այս օրենքին։ Սթիվ Ռոջերսը բացահայտորեն ըմբոստանում է նոր ռեժիմի դեմ, եւ նրան աջակցում է Բազեի աչքը (Ջերեմի Ռենները), Մրջյուն մարդը (Փոլ Ռադը), Ձմեռային զինվորը (Սեբաստիան Սթենը), Բազեն ( Էնթոնի Մաքին) ու գործակալ Շերոն Քարթերը ( Էմիլի Վանքեմփ):

Թոնի Սթարքն էլ իր հերթին հասկանում է նոր օրենքի իրավացիությունն ու դառնում իրեն պաշտպանող հերոսների ղեկավարը: Նրանց շարքերում է Սեւ այրին (Սքարլեթ Յոհանսոնը), Մարտիկը (Դոն Չիդլ ), Վիժնը (Փոլ Բեթանին) ու Սեւ լուսանը (Չեդվիկ Բոուզման): Այդ ամենի հետեւանքով Վրիժառուների շարքերում անխուսափելի պառակտում է սկսվում եւ քաղաքացիական պատերազմ:

 



© NEWS.am STYLE