Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները Թուրքիային ընդգրկել են «սեւ ցուցակում»

19:05   25 նոյեմբերի, 2015

Ռուսական «Սու 24» ինքնաթիռի խոցման կապակցությամբ ռուս աստղերը հրաժարվում են Թուրքիայում հանգստանալուց ու կորպորատիվներին մասնակցելուց, գրում է LifeNews-ը :

Նույնիսկ Անաստասիա Վոլոչկովան, որի՝ Անթալիայում անցկացրած հանգստի մասին առասպելներ են հյուսում, որոշել է հրաժարվել Թուրքիայում հանգստանալուց:

«Ես սիրում էին Թուրքիա մեկնել: Դա նորմալ հասանելի հանգիստ էր՝ թռիչքի նվազագույն ժամանակով: Կարելի էր երկու- երեք օրով հանգիստ կազմակերպել ու նորից վերադառնալ աշխատանքի՝ համերգների: Ճիշտ է, այս ամռանը, երբ ես հանգստանում էի հյուրանոցներից մեկում, ինձնից թաքցրել էին, որ ափի մոտ ինչ- որ բան է լողում, որը մարդկանց է կծում: Հաջորդ զոհը ես էի, բայց բախտս բերեց, միայն ոտքս տուժեց, որը ես առայսօր բուժում եմ: Հյուրանոցում աշխատող թուրքերը ամեն ինչ գիտեին ու ռուսներից ոչ մեկին չէին ասել այդ մասին: Հիմա կարող եմ հայտարարել, որ ես մեկընդմիշտ հրաժարվում եմ Թուրքիայի տարածքում հանգստանալուց, համերգներից ու կորպորատիվ միջոցառումներից: Ես Ռուսաստանի քաղաքացի եմ ու սիրում եմ իմ երկրրը: Միշտ աջակցել եմ ու հիմա էլ աջակցում եմ Ռուսաստանին ոչ թե խոսքով, այլ գործով»,- Վոլոչկովայի խոսքը մեջբերում է Super-ը:

Պարուհու այս որոշմանը հավանություն է տվել նրա մտերիմ ընկեր Նիկոլայ Բասկովը:

«Հիմա՝ քանի դեռ երկնքում մեր օդանավերն են խոցում, որոնք պայքարում են համաշխարհային ահաբեկչության դեմ, ես Թուրքիա մեկնելու ոչ մի ցանկություն չունեմ՝ ոչ հանգստանալու, ոչ էլ աշխատելու նպատակով: Այո, երեք տարի առաջ ես իրոք ծննդյան օրս մի առանձնատուն նվեր ստացա՝ Mardan Palace հյուրանոցի տարածքում: Ի դեպ, վերջերս հյուրանոցը վաճառվել է, դրա համար էլ այդ առանձնատունը հիմա ինձ չի պատկանում»,- հայտարարել է նա:

Թուրքիայից հրաժարվելու մասին պատմել է նաեւ «Руки Вверх» խմբի մենակատար Սերգեյ Ժուկովը:

«Ստեղծված իրավիճակի պատճառով ես Թուրքիայում այլեւս ոչ մի համերգ չեմ տա: Կգնա՞մ Թուրքիա, եթե ինձ հրավիրեն: Կասկածում եմ: Ես դրանից ոչինչ չեմ կորցնի »,- շեշտել է հանրահայտ երգիչը:

Ոչ մի համերգ այդ երկրում չեն ծրագրում նաեւ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ֆիլիպ Կիրկորովը, Դիմա Բիլանն ու Սերգեյ Լազարեւը:

Իսկ հանրահայտ պրոմոութեր Թաբրիզ Շահիդին, որը բազմիցս կազմակերպել էր աստղերի մասնակցությունը Թուրքիայի հարսանիքներին ու կորպորատիվներին, հայտարարել է, որ արտիստներին կոչ է անում բոյկոտ հայտարարել թշնամական պետության տարածքում կազմակերպվող համերգներին:



© NEWS.am STYLE