Լեդի Գագան հանրությանը ներկայացել է շքեղ հանդերձանքով

13:10   26 նոյեմբերի, 2015

Օրերս Լոնդոնում անցել է British Fashion Awards մրցանակաբաշխության արարողությունը: Միջոցառմանը աչքի են ընկել մի շարք աստղեր, որոնցից են Լեդի Գագան, Նաոմի Քեմփբելը, Սալմա Հայեքը, Վիկտորիա Բեքհեմը (ամուսնու հետ) ու շատ ուրիշներ:

Երգչուհին, որը հիմա նկարահանվում է «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալում, ճակատագրական գեղեցկուհու իր կերպարը համալրել է մեղմ երանգի շրթներկով, բարձր սանրվածքով ու խոշոր ականջօղերով: 

Իսկ երեկ Լեդի Գագան Անգլիայի մայրաքաղաքից հեռանալիս կարմիր վերարկուով էր, ոտքերն էլ՝ մերկ, առանց զուգագուլպայի: 

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Rex, GC Images



© NEWS.am STYLE