Աստղային հիթ շքերթ. Ո՞ր ֆիլմերն են տեղ գտել Դիանա Մալենկոյի TOP 5 ցուցակում եւ ինչո՞ւ (ֆոտո)

12:25   26 նոյեմբերի, 2015

Համացանցում ամեն օր կարելի է հանդիպել նման գրառումների. «Ի՞նչ ֆիլմ խորհուրդ կտաք դիտել»:

Այս հարցում ընթերցողներին օգնելու համար NEWS.am STYLE-ը սկսում է նոր խորագիր, որը կոչվում է «Աստղային հիթ շքերթ»:

Այս շարքում մեր սիրելի աստղերը կներկայացնեն իրենց TOP 5 ամենասիրելի ֆիլմերը, այդ կերպ` միասին կփորձենք յուրաքնչյուր օր պատասխանել «Ի՞նչ ֆիլմ դիտել» հարցին:

Մեր խորագրի առաջին հերոսուհին դերասանուհի, հաղորդավարուհի եւ եթերային գեղեցկուհի Դիանա Մալենկոն է: Պատահական չէ, որ առաջինը որոշեցինք ներկայացնել հենց Դիանայի անահատական հիթ շքերթը: Չէ՞ որ, նա, իսկական, կինոման է:

«Շատ դժվար հարց է…Իմ սիրելի ֆիլմերը շատ-շատ են»,-նշեց Դիանան, այնուամենայնիվ, առանձնացնելով դրանցից հինգը, որոնք դերասանուհու խոսքերով` ինչ-որ կերպ կապված են իր մտածելակերպի եւ կյանքի հետ:

Այսպիսով` Դիանա Մալենկոյի սիրելի ֆիլմերի TOP հնգյակը հետեւյալ տեսքն ունի.

5. «Միայն սիրահարները ողջ կմնան»/ Only Lovers Left Alive

4. «Վիկի, Կրիստինա, Բարսելոնա»/Vicky Cristina Barcelona

3. Café De Flore

2. «Պերսոնա»/Persona

1.«Գործարանի աղջիկը»/Factory Girl

Ի դեպ, Դիանան վերջերս է վերադարձել Բարսելոնայից, որտեղ հասցրել է լինել «Վիկի, Կրիստինա, Բարսելոնա» ֆիլմի նկարահանման վայրերից մեկում.

«Եղել եմ այն ռեստորանում, որտեղ Բարդեմը աղջիկներին հրավիրում է Վիեդո գնալ»,-NEWS.am STYLE-ի հետ կիսվեց տպավորված հաղորդավարուհին, որը նաեւ Կատալոնիայում այնպիսի վայրեր է այցելել, որտեղ նկարահանվել են «Գահերի խաղը» եւ «Պարֆյումեր» ֆիլմերի տեսարաններից մի քանիսը:

Մանրամասները կարող եք տեսնել Դիանայի տրամադրած լուսանկարներում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE