Ժաննա Ֆրիսկեի ծնողներն ու ամուսինը համաձայնության են եկել երգչուհու որդու խնամակալության հարցում

12:34   26 նոյեմբերի, 2015

Հնարավոր է, որ շուտով Ժաննա Ֆրիսկեի եւ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյովի միջեւ սկանդալային հարաբերություններն ի վերջո ավարտվեն: 

Ժաննա Ֆրիսկեի ծնողները եւ Դմիտրի Շեպելյովը կիսել են Պլատոնի նկատմամբ խնամակալությունը:  Տատիկին ու պապիկին թույլատրվել է ամիսը մի քանի անգամ շփվել թոռան հետ: 

Մոսկվայում դատական նիստ է տեղի ունեցել, որը պիտի հանգուցալուծի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսնու եւ ծնողների միջեւ առկա հակամարտությունը: Վերջիններս ամառվա սկզբից ի վեր չեն տեսել թոռանը:  Պլատոնի նկատմամբ խնամակալության հարցը քննարկվել է հանձնաժողովում, մանկական հոգեբանի մասնակցությամբ:  Մասնագետները խորհուրդներ են տվել եւ սահմանել են Պլատոնի` տատիկի ու պապիկի հետ շփվելու կարգը:  

Հակամարտության երկու կողմն էլ ներկա էին դատական նիստին:  Դմիտրի Շեպելյովը եկել է երեք թիկնապահի ուղեկցությամբ, ինչը բացատրվում էր Վլադիմիր Ֆրիսկեի կողմից դրսեւորվող ագրեսիայով: 

«Հավատացեք, մարդը հենց այնպես թիկնապահներ չի վարձում, հեռուստահաղորդավարի,- ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Woman’s Day-ը: Եթե Վլադիմիր Ֆրիսկեն պակաս հուզական լիներ, գոնե նման միջոցներ ձեռք չառնեինք»:

Հանգուցյալ երգչուհու հայրը մենակ էր եկել:  Նիստից դուրս գալով` նա ասաց, որ հանձնաժողովն իրեն ու կնոջը թույլ է տվել տեսնվել թոռան հետ: Նրա խոսքով, Շեպելեւը պնդում էր, որ առավելագույնս կրճատվի երկու տարեկան տղայի եւ ազգականների հանդիպումների քանակը, մինչեւ` կես տարվա ընթացքում մեկ անգամ:  Վլադիմիր Ֆրիսկեն ընդգծել է, որ շոումենն առաջարկել է հանդիպել իր տարածքում, թիկնապահների հսկողությամբ: Դմիտրին դա բացատրել է երեխայի զբաղվածությամբ, որը համարյա ամեն օր զարգացնող պարապմունքների է հաճախում: 

«Ես ուզում եմ ընդամենը առաջվա նման` ամեն շաբաթ հանդիպել երեխայի հետ, պատմել է Ֆրիսկեն:  Երկու տարի Պլատոնին իմ կինը` Օլգան է դաստիարակել: Նա էլ է շատ կարոտում տղային: Վախենում ենք, որ թոռնիկը կմոռանա մեզ: Շեպելյովն ասել է, թե մենք հարբեցողներ ենք, դա ճիշտ չէ»:

Երկու կողմին լսելով` հանձնաժողովը որոշում է կայացրել: Լիազոր մարմինները վեց ամսվա համար ազգականների հետ Պլատոնի շփման որոշակի կարգ են խորհուրդ տվել: Այժմ երեխան կարող է ամիսը մի քանի անգամ հանդիպել տատիկին ու պապիկին: Հանդիպումները տեղի կունենան ոչ միայն Շեպելյովի տարածքում, ինչպես նա ցանկանում էր, այլեւ` ուրիշ վայրերում:  

«Սա յուրահատուկ անցումային շրջան է: Այս ընթացքում պիտի ադապտացիա տեղի ունենա եւ վստահելի հարաբերությունների ստեղծում»,- նշել է Ֆրիսկեի փաստաբան Ալյոնա Ադլերը։



© NEWS.am STYLE