Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը վճարել է Ժայռ անունով շան վիրահատության համար

13:42   26 նոյեմբերի, 2015

Հանրահայտ դերասան Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը վճարել է անօթեւան շան վիրահատության համար. շանը նրա պատվին անվանել էին «Դուեյն», գրում է TMZ-ը: 43-ամյա դերասանը, որն ի դեպ հիմա զբաղված է ամերիկյան ֆուտբոլ խաղացողների մասին սերիալի նկարահանումներով, հայտնի է կենդանիների նկատմամբ իր սիրով:

Դերասանը ամերիկյան GoFundMe կայքի միջոցով ( անօթեւան շներին ապաստան տվող կազմակերպության կայքը) իմացել է, որ անօթեւան շների կացարանում մի շունիկ կա՝ The Rock անունով («Ժայռը» դերասանի մականունն է): Շանը գտել էին փողոցում բերանի շուրջ մետաղական լարով, որից նա ապարդյուն փորձում էր ազատվել: Հետո նաեւ պարզվել է, որ կենդանին սրտի հետ խնդիրներ ունի, ու շունը վիրահատության կարիք ունի:

Վիրահատության համար ընդհանուր 5000 դոլար էր պետք, ու դերասանը արձագանքել է օգնության կոչին՝ միանգամից ուղարկելով պակասող 1500 դոլարը:



© NEWS.am STYLE