Ինչպիսի՞ն էր Քիմ Քարդաշյանը 18 տարեկանում

14:36   26 նոյեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանի Instagram -ի միջոցով տեղեկանում ենք, որ երեկ երեկոյան հայուհին իրեն վատ է զգացել ու որոշել է ոչ թե հավաքույթներին կամ էլ իր ռեալիթի շոուի հերթական դրվագի նկարահանմանը մասնակցել, այլ պառկել անկողնում։

Հղի հեռուստաաստղը Instagram –ի իր բոլոր բաժանորդներին տեղեկացրել է այն մասին, որ վատ է զգում իրեն ու դրա համար էլ անկողնում պառկած է, ինչը սակայն չի խանգարում, որ ինքն իր բաժանորդներին ցուցադրի իր արխիվային լուսանկարը:

Լուսանկարում Քիմը 18 տարեկան է:

«Իմ 18 -ամյակին Քլոեն ինձ հրավիրել էր Backstreet Boys-ի համերգին»,- այսպես է Քիմը ստորագրել լուսանկարը:



© NEWS.am STYLE