«Ֆուլ Հաուս». Երբ միեւնույն սենյակում են Լիկան եւ ԱնժեԼիկան (տեսանյութ)

12:49   26 նոյեմբերի, 2015

Մինչ Ֆելոն շարունակում է երազել Տաթեւի սիրո, իսկ Մուշեղը` Սերգեյից փողերը ետ ստանալու մասին, Տաթեւն ու Ռուբենը միջոց են փնտրում, թե ինչպես Տամարայից ժամանակավոր «ազատվեն», որպեսզի կարողանան մի քիչ գումար վաստակել սրճարանում:

Իսկ այդ ընթացքում Արսենի մայրը` տիկին Էլլան, որոշում է հյուրընկալվել իր որդուն: Սակայն բնակարանում Արսենը մենակ չէ, այնտեղ է նաեւ Լիկան: Վերջինս ստիպված է լինում ձեւանալ Արսենի ընկերուհին, որպեսզի տիկին Էլլան չբացահայտի ֆուլհաուսցիների առեղծվածային պատմությունը:

Թվում էր, թե ամեն ինչ իր հունով է գնում, սակայն շուտով բնակարան է գալիս նաեւ տիկին Տամարան…
Ի՞նչ սուտ կհնարեն Արսենն ու Լիկան պատմությունից չոր դուրս գալու համար:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը` «Ֆուլ Հաուս»-ի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE