Նատալյա Պոդոլսկայան ցույց է տվել իր հինգ ամսական որդուն

17:10   26 նոյեմբերի, 2015

Նատալյա Պոդոլսկայան իր միկրոբլոգում հրապարակել է իր հինգ ամսական որդու՝ Արտյոմի հետ լուսանկարը:

Երգչուհին լուսանկարում գրկել է իր երեխային, որը դեկտեմբերին կես տարեկան կդառնա:

«Իմ հրեշտակ Տյոման: Իմ ամբողջ կյանքի սերը »,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Նատալյա Պոդոլսկայայի եւ Վլադիմիր Պրեսնյակովի առաջնեկը ծնվել է հունիսի 5-ին։

«Նատաշան հրաշալի մայր է։ Նա այնպիսի մայր է, որի մասին կարելի է երազել: Շատերը երեխաների ծնունդից հետո ներընտանեկան խնդիրներ են ունենում, քանի որ կինը սկսում է ավելի շատ երեխայով զբաղվել եւ ուշադրություն չի դարձնում իր սիրելի ամուսնուն: Բայց Նատաշայի դեպքում՝ այդպես չէ»,- ավելի վաղ հայտնել էր Պրեսնյակովը:



© NEWS.am STYLE