«Եվրատեսիլի» նախընտրական փուլից մինչեւ Ջեյ Զիի հետ համագործակցություն. Ռիտա Օրան դարձավ 25 տարեկան

19:07   26 նոյեմբերի, 2015

Այսօր իր ծննդյան 25-ամյակն է նշում ալբանական ծագում ունեցող բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան:

Ռիտայի էկրանային առաջին հայտնությունը եղավ է 2009 թ-ին, երբ երգչուհին մասնակցեց BBC հեռուստաալիքի «Եվրատեսիլ. Քո երկիրը քո կարիքն ունի» շոուին:

Իսկ մինչ այդ, 2007 թ-ին Օրան մասնակցել է Քրեյգ Դեւիդի Awkward երգի ձայնագրման աշխատանքներին: Դեւիդին, կարծես թե, դուր էր եկել այդ համագործակցությունը: 2009 թ-ին երգիչը կրկին հրավիրեց հմայիչ Ռիտային միասին  աշխատելու Where’s Your Love երգի վրա:

Նույն թվականին երգչուհին պայմանագիր կնքեց Roc Nation ձայնագրման ստուդիայի հետ: Հաջորդիվ Օրան մեկնեց Նյու Յորք, որտեղ ծանոթացավ հանրահայտ ռեփեր Ջեյ Զիի հետ: Նրանք միասին աշխատեցին ռեփերի Young Forever սինգլի վրա:

2011 թ-ին Ռիտան արդեն նկարահանեց սեփական տեսահոլվակ` ներկայացնելով Hot Right Now զուգերգը DJ Fresh-ի հետ:

Անուհետեւ Օրան սկսեց համագործակցել Քրիս Բրաունի եւ Իգգի Ազալեայի հետ:

Ներկայացնում ենք երգչուհու հայտնի ստեղծագործություններից եւ համագործակցություններից մի քանիսը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE