Մահացել է երգչուհի Ազիզայի մայրը

16:37   26 նոյեմբերի, 2015

Վերջերս կյանքից հեռացել է 51-ամյա երգչուհի Ազիզայի մայրը` Ռաֆիկա Հայդարովան, սակայն այս մասին հիմա է հայտնի դարձել: 

Ինչպես գրում է Super-ը, ողբերգությունից մի քանի օր անց երգչուհին ստիպված է եղել վերադառնալ աշխատանքին: 

Արտիստուհին մասնակցել է «Точь-в-точь» հեռուստաշոուի նոր թողարկման նկարահանումներին, որի հաղթողն էր դարձել երկրորդ եթերաշրջանում: Պարզել է, երգչուհու մայրը կենդանության օրոք խմբավար եւ երաժշտության ուսուցչուհի է եղել: Իր հարցազրույցներից մեկում Ազիզան ինքն է պատմել մոր կարիերայի մասին: 

- Իսկ մայրս` Ռաֆիկա Հայդարովան, նախկինում օպերային առաջատար մենակատարուհի էր, Տաշքենտում Մուկիմիի անվան երաժշտա-դրամատիկ թատրոնի առաջատար դերասանուհի, մեներգչուհի, որը դասավանդում էր երաժշտական դպրոցում, նա նաեւ խմբավար էր աշխատում: Նա թաթարուհի է: Ծնվել է եւ ամբողջ մանկությունն ապրել է Հին Կուլատկայում` Ուլյանովսկի մոտ: Մորս ընտանիքի հինգ սերունդ մզկիթում է ծառայել,- պատմել է երգչուհին։



© NEWS.am STYLE