47-ամյա երգչուհի Անասթեյշան խոստովանել է, որ թաքցնում էր իր իսկական տարիքը

18:05   26 նոյեմբերի, 2015

47-ամյա երգչուհի Անասթեյշան, որը հիմա ակտիվ պատրաստվում է Ultimate Collection վերնագրով իր նոր ալբոմի թողարկմանը, խոստովանել է, որ նախկինում թաքցնում էր իր իսկական տարիքը: Երգչուհին պատմել է, որ 30 տարեկանում, երբ դեռ նոր էր սկսում իր ճանապարհը դեպի փառք, ինքն իրեն գրեթե 10 տարով «երիտասարդացրել» էր:

«Երբ ես նոր էի սկսում իմ կարիերան, 30 տարեկան էի, բայց ասում էի, իբրեւ 22 եմ: Այն ժամանակ ես մասնակցում էի մի հեռուստաշոուի, որի կանոններով մասնակիցները չպետք է 29 տարեկանից մեծ լինեին: Իմ ձայնագրման ընկերությունը չէր ստիպում, որ ես ստեմ, բայց ես տարիներով շարունակել եմ ստել նույնիսկ երբ ուրիշ ձայնագրման ստուդիա էի գնացել: Ես ամաչում էի ճշմարտությունն ասել: Երբ լրագրողները հարցնում էին, թե երբ եմ ծնվել, քանի տարեկան է իմ քույրը, ես խուճապի էի մատնվում»:

Հիմա երգչուհին 47 տարեկան է ու իր կարիերայի ընթացքում շատ բաներ է հաղթահարել: Փառքի գագաթնակետին նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերել, հաջող բուժումից հետո՝ 10 տարի անց, հիվանդությունը կրկնվել է: Անասթեյշան ստիպված է եղել կրկնակի մաստէկտոմիա անել (հեռացնել կուրքծը): Նրա անձնական կյանքը նույնպես առանձնապես հաջող չի դասավորվել: 2007-ին երգչուհին ամուսնացել է իր թիկնապահի՝ Ուեյն Նյութոնի հետ, զույգն այդպես էլ երեխաներ չի ունեցել, իսկ 2010-ին նրանք ամուսնալուծվել են:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE