Մայլի Սայրուսը եղբոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել

17:39   26 նոյեմբերի, 2015

Մի շաբաթ առաջ ԱՄՆ-ում մեկնարկել է Մայլի Սայրուսի համերգային շրջագայությունը: 23-ամյա երգչուհին արդեն սկանդալի կենտրոնում է հայտնվել Չիկագոյում կայացած սկանդալային շոուից հետո, որի ընթացքում իր վրա առնանդամ էր կպցրել:

Իսկ երեկ Instagram-ում հանրահայտ երգչուհին տեղադրել է անձնական արխիվից մի լուսանկար:

ՄայլիՍայրուսի եղբայրը ՝ Թրեյսը, նույնպես երաժիշտ է, որը ելույթ է ունենում Metro Station խմբի հետ:

Բայց երգչուհուն շատ հազվադեպ են տեսնում նրա 36-ամյա եղբոր հետ, դրա համար էլ նրա երկրպագուներին հաճելի էր տեսնել նրա ընտանեկան արխիվի լուսանկարը:

Սոցցանցի իր էջում աղջիկը հրապարակել է սեւ-սպիտակ լուսանկար, որտեղ եղբոր հետ գրկախառնված է: Աղջիկը լուսանկարում մոտ հինգ տարեկանից է:



© NEWS.am STYLE