«Եվրատեսիլ 2016»-ը կանցկացվի առանց Թուրքիայի. հայտնի է մրցույթի մասնակից երկրների ցանկը

16:01   26 նոյեմբերի, 2015

Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթին մասնակցելու են 43 երկրի ներկայացուցիչ։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից։

Այս անգամ մրցույթ են վերադարձել Ուկրաինան (մեկ տարվա բացակայությունից հետո), Բոսնիա եւ Հերցեգովինան (երկիրը վերջին անգամ ելույթ է ունեցել 2012-ին), Բուլղարիան եւ Խորվաթիան (2013թ.)։ Ավստրալիան (որն առաջին անգամ մասնակցել է 2014-ին եւ գրավել 5-րդ տեղը) նույնպես հնարավորություն է ստացել մասնակցել «Եվրատեսիլ 2016» մրցույթին։

Այսպիսով, «Եվրատեսիլ 2016»-ին մասնակցելու են հետեւյալ երկրները՝ Ալբանիա, Հայաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Շվեդիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Չեռնոգորիա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա եւ Մեծ Բրիտանիա։

Նշենք, որ թուրքական TRT հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Թուրքիան կրկին չի մասնակցի «Եվրատեսիլ 2016»-ին։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը։

 



© NEWS.am STYLE