Քրիստեն Ստյուարտը՝ Chanel-ի համար ֆիլմի նոր անոնսում

19:22   26 նոյեմբերի, 2015

Chanel-ի Youtube -յան ալիքում հայտնվել է Կարլ Լագերֆելդի «Մեկընդմիշտ» կարճամետրաժ ֆիլմի նոր անոնսը: «Մեկընդմիշտ» ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 1-ին՝ Chanel Métiers d'Arts ցուցադրության ժամանակ:

Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Քրիստեն Ստյուարտը:

Տեսագրությունը պատմում է, թե ինչպես է երիտասարդ ու քմահաճ դերասանուհին քասթինգ անցնում Կոկո Շանելի դերի համար:

Ֆիլմում կխաղա նաեւ դերասանուհի Ջերալդին Չապլինը, որը կներկայանա մեծահասակ Կոկո Շանելի դերում: Լրագրողի դերում կներկայանա նորաձեւ ամսագրերից մեկի խմբագիր Լաուրա Բրաունը:



© NEWS.am STYLE