Լինդսի Լոհանը կոչ է արել անօթեւաններին նվիրաբերել հազար հինգ հարյուր դոլար արժողությամբ Hermès ծածկոցներ

10:11   27 նոյեմբերի, 2015

Երախտագիտության օրը՝ նոյեմբերի 26-ին, դերասանուհի Լինդսի Լոհանն իր անձնական էջում տեղադրել էր փայտե ձիու վրա գցված Hermès ծածկոցի լուսանկար՝ կոչ անելով նման ծածկոցներ նվիրաբերել անօթեւաններին: 

«@hermes #blankets4peace

Եկեք ուղարկենք կարիքավորներին: Կարեւոր չէ, դա Hermés է թե ոչ, տվեք այն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Ձեր բարի արարքը կարող է փոխել ինչ-որ մեկի կյանքը»:

29-ամյա Լոհանի գրածը միանգամից առաջացրել է իր էջում բաժանորդագրված օգտատերերի վրդովմունքը.  չէ՞ որ Լինդսիի լուսանկարում բրդից ու քաշմիրից պատրաստված այդ ծածկոցը հազար հինգ հարյուր դոլար արժե, ինչի կապակցությամբ էլ հենց սոցցանցերի օգտատերերը շտապել են իրենց վրդովմունքն արտահայտել:

@jennym3503:

«Իսկ ինչո՞ւ չգնենք 1000 տաք ծածկոց, բայց ողջամիտ գնով: Իմ կարծիքով դա ավելի նպատակահարմար կլինի» 

@likerebswin:

Ես կարծում եմ, որ ավելի լավ է հինգ ծածկոց գնել՝200 ական դոլարով, քան թե մեկը:
@mscind1983:

Բարի ցանկությունները մեզ համար խորթ չեն, @lindsaylohan, դրա համար էլ մենք գիտենք, որ եթե բարեգործություն ես ուզում անել, պետք է որոշ ժամանակ շեղվես սեփական անձից ու մտածես այն մասին, թե ինչ օգնություն է իրականում պետք ու օգտակար կարիքավորներին, եթե դուք այդքան ձգտում եք օգնել նրանց:

@allyallyally2000:

Անօթեւաններին դժվար թե պետք գան ծածկոցներ, @lindsaylohan:
Դու այնքան շատ թանկարժեք իրեր ունես, ապրում ես հինգ աստղանի հյուրանոցներում ու հանգստանում առագաստանավերում, եւ անօթեւաններին միայն ծածկո՞ց կարող ես ուղարկել։

@insta_jasmine –ը կատակում է

Դու իրավացի ես, նրանց ում բախտն այս կյանքում այնքան էլ չի բերել, Hermès ծածկոցը կմխիթարի։

Նշենք, որ Լինդսիին բարի խոսքեր գրողներ էլ են եղել.

@hwship:
Դուք բարի սիրտ ու մաքուր հոգի ունեք:



© NEWS.am STYLE