Համացանցում հայտնվել է «Կայսրություն» սերիալի նոր տեսահոլովակը՝ Ալիշա Քիզի մասնակցությամբ

11:32   27 նոյեմբերի, 2015

Youtube -ում «Կայսրություն» ամերիկյան հանրահայտ հեռուստասերիալի ալիքում կայացել է Powerful երգի տեսահոլովակի պրեմիերան: 

Ուշագրավ է, որ Ջուսի Սմոլեթից բացի, որի հերոսը շոուի գլխավոր կերպարն է, երգի ձայնագրությանն ու տեսահոլովակի նկարահանումներին որպես հրավիրված աստղ մասնակցել է նաեւ երգչուհի Ալիշա Քիզը:

Այս պահին «Կայսրություն» սերիալը ԱՄՆ-ում FOX հեռուստաալիքի ամենասիրված նախագիծն է (նույնիսկ այն դեպքում, երբ երկրորդ եթերաշրջանի վարկանիշն առաջինի համեմատ գրեթե կրկնակի նվազել է):



© NEWS.am STYLE