Համացանցում է հայտնվել «Փոքրիկ իշխանը» մուլտֆիլմի թրեյլերը

12:41   27 նոյեմբերի, 2015

Paramount Pictures կինոընկերության Youtube-ի ալիքում հայտնվել է «Փոքրիկ իշխանը» նոր մուլտֆիլմի թրեյլերը:

Մուլտֆիլմի ռեժիսորն է «Քունգ ֆու Պանդա» եւ «Սպունգ Բոբ» մուլտֆիլմերի ստեղծող Մարկ Օսբորնը:

Ֆրանսիացի հեքիաթագիր Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ստեղծագործության մոտիվներով նկարահանված անիմացիոն ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 18-ին:

Հերոսներին կրկնօրինակել են հայտնի աստղեր Ռեյչել ՄաքԱդամսը, Մարիոն Կոտիյարը, Ջեֆ Բրիջեսը, Բենիսիո դել Տորոն եւ այլք:



© NEWS.am STYLE