Մերիլին Մենսոնը անծանոթ կնոջը հարցրել է՝ արդյոք նա չի ցանկանա քնել իր հետ (տեսանյութ)

14:07   27 նոյեմբերի, 2015

TMZ կայքի պապարացիները Մերիլին Մենսոնին «բռնացրել են» Լոս Անջելեսի The Nice Guy ակումբ ռեստորանից դուրս գալու պահին:

Երաժիշտը ռեստորանում նշում էր Երախտագիտության օրը, իսկ հետո նկատելով, որ հանրահայտ կայքի լրագրողները լուսանկարում են իրեն՝ նա օպերատորներից մեկի ձեռքից վերցրել է տեսախցիկը ու ինքն է սկսել նկարել պապարացիներին:

Ընդ որում, երգիչը որոշել է առաջին հանդիպած անծանոթ կնոջից հարցնել՝ արդյոք նա չի ցանկանա քնել Մերիլին Մենսոնի հետ: Իսկ կինն էլ չիմանալով, որ տեսախցիկի հետեւում հենց ինքը ռոք երաժիշտն է, դրական պատասխան է տվել:

 

 



© NEWS.am STYLE