Ադելը հայտարարել է 2011-ից հետո իր առաջին համերգային շրջագայության մասին

13:40   27 նոյեմբերի, 2015

Բրիտանացի երգչուհի Ադելը, որը «նվաճել» է աշխարհն իր նոր Hello հիթով, երեկ ուշ երեկոյան  Instagram-ում հայտարարել է  իր  համերգային շրջագայության մասին, որն առաջինն է լինելու 2011-ից հետո: Այն կանցնի Մեծ Բրիտանիայում ու Եվրոպայի այլ երկրներում:

Շրջագայությունը սկսվում է փետրվարին Բելֆաստից , որից հետո երգչուհին կայցելի Դուբլին, Մանչեսթեր, Լոնդոն, Գլազգո ու Բիրմինգհեմ: Հետո Ադելը կուղեւորվի Եվրոպա՝ Դանիա, Գերմանիա, Բելգիա եւ այլն, հայտբել է Just Jared-ը։

Տոմսերը երգչուհու կայքում վաճառքի կդրվեն դեկտեմբերի 1-ից, իսկ այլ տեղերում՝ դեկտեմբերի 4-ից:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում Ադելի նոր «25» ալբոմը վեց օրում վաճառվել է 737 հազար օրինակով:

UK & EU, go to live.adele.com for details

A video posted by @adele on



© NEWS.am STYLE