Հնդուհավ, Վլադիմիր Պուտին, Թուրքիայի նախագահ. համացանցը հեղեղված է ինտերնետային մեմերով

13:07   27 նոյեմբերի, 2015

Բրիտանական DailyMail-ը Երախտագիտության օրվա կապակցությամբ ներկայացրել է համացանցը հեղեղած ինտերնետային մեմերը, որոնք նվիրված են ռուս-թուրքական կոնֆլիկտին:

Մեմերի գլխավոր հերոսն է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Բառախաղն այն է, որ Turkey անգլերեն բառը կարելի է թարգմանել թե որպես «Թուրքիա», թե որպես «հնդուհավ»:

Երախտագիտության օրը (երբ բոլորի սեղանին ավանդաբար հնդուհավ է լինում) եւ ռուս-թուրքական քաղաքական տարաձայնությունների ֆոնին համացանցի օգտատերերը պարզապես չէին կարող չնկատել այս զվարճալի զուգադիպությունը:



© NEWS.am STYLE