Իրինա Շեյքը Երախտագիտության օրվա կապակցությամբ առանց ներքնազգեստի լուսանկար է հրապարակել

14:43   27 նոյեմբերի, 2015

Ռուսական սուպերմոդել Իրինա Շեյքը, որը վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Ռուսաստանի ամենասեքսուալ կանայք 2015» վարկանիշային աղյուսակում՝ ըստ Maxim-ի, Instagram-ում յուրովի շնորհավորել է ամերիկացիներին Երախտագիտության օրվա կապակցությամբ:

Իրինա Շեյքը տոնի կապակցությամբ լուսանկարվել է առանց ներքնազգեստի ու ամբողջովին մերկացրել իր հետույքը:

Ժամանակին W Magazine ամսագրի համար արված այս լուսանկարի հեղինակը լուսանկարիչներ Մերթ ու Մարկուսն են:

«Շնորհավոր Երախտագիտության օրը: Ես այս տարի շնորհակալ լինելու այնքան շատ առիթներ ունեմ: Այդ թվում՝ այս լուսանկարը»,- գրել է Շեյքը իր Instagram–ում:

 



© NEWS.am STYLE