«ԴոՄիՆո». Միկայի հանճարեղ միտքն ու հարբած Գարիկը (տեսանյութ)

12:35   27 նոյեմբերի, 2015

Լսելով Ալիկի խոսակցությունն այն մասին, որ ռեստորանին օղի է հարկավոր` Միկայի գլխում նոր գաղափար է ծնվում:

Նա տղաներին հրավիրում է իր բնակարան լուրջ քննարկման: Միկան առաջարկում է ջրի եւ սպիրտի օգնությամբ ստանալ օղի եւ դա վաճառել Ալիկին եւ Անիին: Տղաներին սկզբում դուր չի գալիս այդ գաղափարը, բայց հաշվի առնելով այն փաստը, որ շուտով վարկի մարման օրն է` նրանք դեմ չեն լինում գումար վաստակելուն:

Այսպիսով, ԴՈկտորը, ՄԻկան եւ ՆՈրոն Անիից գումար են վերցնում եւ սկսում իրենց օղու «բիզնեսը»:

Տղաները օղին իրենց անունների առաջին վանկերով անվանում են ԴոՄիՆո:

Ինչպիսի՞ արձագանքներ կստանա Միկայի նոր «գյուտը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը` «ԴոՄիՆո»-ի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE