Անաստասիա Վոլոչկովան վստահ է, որ իրեն ցանկանում են առեւանգել

15:14   27 նոյեմբերի, 2015

Բալետի հանրահայտ պարուհի Անաստասիա Վոլոչկովան վստահ է, որ իրեն ցանկանում են առեւանգել: Պարուհին պարբերաբար «sms» հաղորդագրություններով սպառնալիքներ է ստանում: Վոլոչկովան չի բացառում, որ իրեն մտադիր են առեւանգել:

«Ես ձգտում եմ ուշադրություն չդարձնել սադրանքներին: Բայց դրանք չեն դադարում: Ես շատ եմ վախենում: Ըստ երեւույթին, ես պետք է նորից դիմեմ իրավապահ մարմինների օգնությանը: Վերջերս իմ փիառ տնօրենին սկսել են զանգել ու առաջարկել, որ ես ինչ-որ խաղ խաղամ: Խնդրել էին, որ ես գամ «Ա» կետ, որտեղից ինձ կտանեն «Բ» կետ: Ընդ որում, չեն ասում, թե որտեղ է գտնվում այդ «Բ» կետը: Բնականաբար, մենք այդ առաջարկից հրաժարվել էինք: Կասկածելի խաղերի մասնակցելու մտադրություն չունեմ: Բայց նրանք չեն հանդարտվում՝ շարունակում են զանգել: Ինձ ուզում են նման յուրօրինակ ձեւով առեւանգել: Ասացին, որ դա կազմակերպել են այն նույն մարդիկ, որոնք հաղորդագրություններ էին տարածել այն մասին, իբրեւ ես ինտիմ ծառայություններ եմ մատուցում: Որքան եմ հոգնել սրիկաներից»- Անաստասիա Վոլոչկովայի խոսքերը մեջբերում է ProZvezd:

Պարուհին համարում է, որ իր շուրջ իսկական հետապնդում է սկսվել: Նա ենթադրում է, որ դրա պատճառը այն բարեգործական համերգներն են, որոնք ինքը կազմակերպել է երկրում: «Շատերին դուր չի գալիս, որ ես երեխաների համար ելույթներ եմ կազմակերպում: Նրանք ոչինչ չեն անում, իսկ Վոլոչկովան պարում է: Ես պահանջված եմ: Իսկ չարակամները չեն կարողանում հանդուրժել դա»,-հայտարարել է սկանդալային հռչակ ունեցող պարուհին:



© NEWS.am STYLE