50 Cent-ի դոլարներով լի սառնարանը (ֆոտո)

13:23   27 նոյեմբերի, 2015

Հայտնի ռեփեր 50 Cent-ը Instagram–ում ցուցադրել է, թե ինչ է պահում իր սառնարանում։ Պարզվում է, որ սննդից եւ ալկոհոլից բացի, ռեփերն իր դոլաներների «մի փոքրիկ մասն» էլ է դնում սառնարանում։

«Պետք է մի քիչ փող եւ օղի պահեմ սառնարանում»,- գրել է ռեփերը։

Եվ սա գրել է մեկը, որը ամիսներ առաջ իրեն սնանկ էր հայտարարել

Հիշեցնենք, որ 50 Cent-ը իրեն սնանկ ճանաչելու դիմումը դատարան էր ներկայացել այն բանից հետո, երբ նրան պարտադրել էին մեկ այլ ռեփեր Ռիք Ռոսսի նախկին ընկերուհի Լասթոնիա Լեւինսթոնին վճարել 5 միլիոն դոլարի փոխհատուցում: Դատարանը բավարարել էր Լեւիսթոնի հայցը, որով 50 Cent-ը մեղադրվում էր առանց Լասթոնիայի թույլտվության նրա մասնակցությամբ սեքս տեսանյութը հրապարակելու մեջ։

 

 



© NEWS.am STYLE