Բրիտանացի երգչուհի Ադելի Hello սինգլն արդեն չորրորդ շաբաթն է վստահաբար առաջին տեղն է զբաղեցնում վերջին յոթ օրերի ամենապահանջված երաժշտական ստեղծագործությունների համաշխարհային հիթ շքերթում:
Իր պաշտոնական թողարկումից մեկ ամիս անց Hello-ն առաջին տեղն է պահպանում ոչ միայն Billboard-ի թեժ հարյուրյակում, այլեւ iTunes Store-ի ավելի քան 90 երկրներում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ –ում ու Ռուսաստանում: Երկրորդ տեղում, ինչպես եւ մեկ շաբաթ առաջ, Ջասթին Բիբերի Sorry երգն է: Համաշխարհային հիթ շքերթի առաջին տասնյակի երրորդ ու չորրորդ հորիզոնականներում նույնպես Ջասթինն է՝ Love Yourself եւ What Do You Mean? երգերով, որոնք նրա վերջին Purpose ալբոմից են:
Նա դարձել է Մայքլ Ջեքսոնից հետո երկրորդ երգիչը, որին հաջողվել է առաջին հնգյակում հայտնվել միանգամից երեք երգերով:
Անցյալ շաբաթ աշխարհի ամենապահանջված սինգլների լավագույն տասնյակը հետեւյալ տեսքն ուներ՝
1. Ադել – Hello
2. Ջասթին Բիբեր - Sorry
3. Ջասթին Բիբեր - Love Yourself
4. Ջասթին Բիբեր - What Do You Mean?
5. Drake - Hotline Bling
6. The Weeknd - The Hills
7. R.City - Locked Away (feat. Adam Levine)
8. Էլլի Հոլդինգ- On My Mind
9. Shawn Mendes - Stitches
10. The Weeknd - Can’t Feel My Face
Աղբյուր – Apelzin