Tyga–ն եւ Քայլի Ջենները որոշել են առանձին ապրել

16:16   27 նոյեմբերի, 2015

Այս զույգը մշտապես հիշեցնում է իր մասին։ Անցյալ շաբաթ նրանք բաժանվում էին, Քայլին իր ընկերոջը ջղայնացած ուղարկում էր գրողի ծոցը, վերջինս էլ, նեղացած, որ իրեն լքում են իր ծննդյան օրը,  իր նոր երգում Քիմ Քարդաշյանի փոքր քրոջը  «լիրբ» էր կոչում...

TMZ–ը տեղեկացնում է, որ այժմ զույգը որոշել է առանձին ապրել։ Ռեփ երգիչը ուրիշ տուն է տեղափոխվել Hollywood Hills–ում։ Առայժմ նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է նրա համար, որ մեդիադաշտում Քայլիին չեն ընկալում որպես առանձին աստղի, որն իր սեփական ուղին ունի։ 

Ոչ ռեփերը, ոչ էլ Քայլին առայժմ չեն մեկնաբանել իրենց պահվածքը։



© NEWS.am STYLE