Պատանի Քիմ Քարդաշյանը՝ Spice Girls աղջիկների կերպարով

16:36   27 նոյեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հրապարակել է մի լուսանկար, որում իր ընկերուհիների հետ է՝ Spice Girls խմբի անդամների կերպարով:

Արխիվային լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ Քիմը դեռ դեռահաս էր. աստղն ու նրա համադասարանցիները դպրոցական շոուի համար իրենց ելույթն էին նախապատրաստում:

«Ես այնքան շնորհակալ եմ, որ ես ու իմ ընկերուհիներն ավագ դպրոցում տաղանդների շոուի ժամանակ Spice Girls խմբի աղջիկների դերում էինք: Մենք Spice Girls–ի հետ միասին շատ բաներ ենք հաղթահարել»,- գրել է 35-ամյա Քիմը:

Մի քանի րոպե հետո ռեալիթի շոուի աստղը Instagram-ում եւս մեկ լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Վիկտորիա Բեքհեմի կերպարով:

Նշենք, որ Վիկտորիա Բեքհեմին դուր է եկել Քարդաշյանի մտահղացումը. նախկին սփայսը ռեփոստ է արել լուսանկարն ու կարճ մեկնաբանել. Հանճարեղ է



© NEWS.am STYLE