Կատակասերները, որոնք փորձել էին հիմարացնել Էլթոն Ջոնին, ցանկանում են հանդիպել նրա հետ

17:20   27 նոյեմբերի, 2015

Ամռանը ռուս կատակասերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը  (Վովան եւ Լեքսուս), հեռախոսով փորձել էին հիմարացնել Էլթոն Ջոնին:  

Այժմ նրանք ցանկանում են հանդիպել երգչին Մոսկվայում մայիսի 30-ի նրա համերգի ընթացքում, գրում է «РИА «Новости»:

Կատակասերները զանգել են Էլթոն Ջոնին, իբր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի անունից: 

Դրանից հետո Պուտինը զանգել է երաժշտին եւ ներողություն է խնդրել Կուզնեցովի եւ Ստորյարովի կատակի համար:

«Մենք կցանկանայինք հանդիպել լեգենդար երաժշտին: Գուցե նույնիսկ քնել միասին: Եթե մեր կատակից հետո ինքը` նախագահն է զանգել նրան, ապա մեր հանդիպումից կարճ ժամանակ անց գուցե նախագահը եւս հանդիպի Էլթոն Ջոնի հետ, ինչպես որ ինքը երազում էր», - իր մտորումներն է ներկայացրել է Կուզնեցովը:



© NEWS.am STYLE