Ինչպես դիմավորել Հրե Կապիկի տարին

23:08   27 նոյեմբերի, 2015

2016-ը Հրե Կապիկի տարին է։ Հրե կամ կարմիր Կապիկը բավականին ակտիվ, սակայն միեւնույն ժամանակ անկանխատեսելի կենդանի է, եւ նրա կրակը հանդարտեցնելու համար պետք է մոռանալ Ամանորը դիմավորելու ավանդական դարձած մեթոդների մասին եւ շարժվել նրա կանոններով։

Ի՞նչ պետք է հագնել

Կապիկները սիրում են վառ գույներ, ուստի ձեր ամանորյա զգեստն ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տալ գույնզգույն հագուստներին։ Նույնիսկ կարող եք գնել դիմակահանդեսային զգեստներ։ Գույնը գույն, բայց չպետք է մոռանալ էլեգանտության եւ նրբաճաշակության մասին։ Ամանորի գիշերը կարող եք նաեւ ոսկյա իրեր կամ թանկարժեք զարդեր կրել։

Ի՞նչ պետք է դնել Ամանորի սեղանին

Նոր տարին դիմավորելիս պետք է նաեւ մտածել, թե որ սննադատեսակներն են զարդարելու ամանորյա սեղանը։ Քանի որ 2016-ը Կապիկի տարի է, բնականաբար, սեղանին պետք է լինի կապիկների ամենասիրելի միրգը՝ բանանը։ Բացի դրանից, պարտադիր են նաեւ նարինջն ու էկզոտիկ ուտեստները։ Այս տարի յուղալի սննդատեսակները նախընտրելի չեն, քանի որ կապիկները դյուրամարս սնունդ են սիրում։

Բացի այդ, քանի որ Հրե Կապիկի տարի է, սեղանի վրա պետք է գերիշխի կարմիրը։ Հետեւաբար, ուտեստներն ու սեղանը զարդարելիս նախապատվությունը տվեք կարմիր գույնին։

Ինչպես զարդարել տունը Ամանորին

Կապիկները քաղցրասեր են, այսինքն՝ ոչ միայն սեղանին է պետք քաղցրավենիք դնել, այլեւ տոնածառի մոտ եւ բոլոր սենյակներում։ Բացի քաղցրավենիքից, տունը պետք է ամենուր զարդարված լինի գույնզգույն լույսերով, դրասանգներով եւ փայլերով, որոնք նույնպես դուր կգան Հրե Կապիկին։ Կարելի է ասել՝ որքան վառ ու պայծառ լինի տան եւ սեղանի ձեւավորումը, այնքան ավելի առատ ու հաջողակ կլինի 2016-ը։

Իսկ հիմա ամենակարեւորի մասին

Այս բոլոր պատրաստությունները ոչ մի արդյունք չեն ունենա, եթե Նոր տարին դիմավորեք տխուր եւ գորշ միջավայրում։ 2016-ը պետք է սկսել ուրախ եւ բարձր տրամադրությամբ, երգերով ու պարերով եւ ջերմ ժպիտներով։

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE