Աստղային հիթ շքերթ. Ո՞ր հինգ ֆիլմերն է առանձնացրել Շուշաննա Թովմասյանը

13:36   28 նոյեմբերի, 2015

NEWS.am STYLE-ը համագործակցելով մեր հայտնիների հետ` շարունակում է պատասխանել «Ի՞նչ ֆիլմ դիտել» հարցին: Այս անգամ զրուցել ենք Շուշաննա Թովմասյանի հետ, որն էլ մեզ ներկայացրել է իր սիրելի ֆիլմերի TOP հնգյակը:

«Սիրածս ֆիլմերի ցանկը շատ մեծ է եւ բազմաժանր, սակայն այսօրվա հիթ շքերթս կազմել եմ` նախապատվությունս տալով այն ֆիլմերին, որոնք ժամանակ չեն ճանաչում, միշտ արդիական են եւ ուսուցողական բնույթ ունեն»,-նշեց Շուշաննան, որն այսօր որոշեց իր հնգյակում ընդգրկել հին ու բարի, սիրված ֆիլմեր:

Այսպիսով` Շուշաննա Թովմասյանի հնգյակը հետեւյալ տեսքն ունի.

5. «Բաղնիքդ Անուշ»

«Այս ֆիլմը միշտ սպասված է Ամանորին: Թեեւ ամեն տարի նույն օրը դիտում եմ, միեւնույն է` այն ինձ համար երբեք չի հնանում»:

4. «Հաջողության ջենտլմենները»

«Սիրում եմ այս ֆիլմի հումորը, տեսարանները եւ դերասանական կազմը»:

3. «3+2»

«Հումորային տողատակերով ֆիլմ, որտեղ կա սեր եւ ընկերություն: Կարծում եմ` այն ֆիլմերից է, որը կարելի է դիտել ընկերների հետ»:

2. «Գիքորը»

«Շատ եմ սիրում լեգենդար Սոս Սարգսյանի խաղը: Նրա լռության եւ հայացքի մեջ  այնքան շատ ասելիք կա: Այս ֆիլմը կարող եմ անդադար նայել եւ հուզվել»:

1. «Խոշոր շահում»

«Առհասարակ, ԽՍՀՄ-ի շրջանի ֆիլմերը շատ եմ սիրում: Այս ֆիլմերն ունեն խորը իմաստ եւ շատ արդիական են: Տվյալ ֆիլմի հիմքում ընկած է այն, որ հաջողությունը չպետք է չարաշահել: Բացի դա` այստեղ նկարահանվել է Մհեր Մկրտչյանը, որի խաղն անդադար կարելի է նայել»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը` Շուշաննա Թովմասյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE