Արմեն Ավջանը «պայթեցրել է» ռուսական «Ձայնը» նախագծի բեմը եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ

09:45   28 նոյեմբերի, 2015

Ռուսական «Ձայնը» նախագծում շարունակվում է նոկաուտի փուլը: Թերեւս, երեկվա երեկոյի ամենահիասքանչ ելույթներից մեկը դարձել է Արմեն Ավջանի կատարումը։ Վերջինս կատարել է Մելաձե եղբայրների «Не тревожь мне душу, скрипка» երգը:

Արմենը մրցակցել է Մարիա Կացի եւ Ալինա Պերովայի հետ. բոլորն էլ Գրիգորի Լեպսի սաներն են:

Արմենը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:



© NEWS.am STYLE