Համացանցում հայտնվել է «Աստղային պատերազմների» հերթական թրեյլերը

15:12   28 նոյեմբերի, 2015

Disney ստուդիայի Youtube-յան ալիքում հայտնվել է «Աստղային պատերազմների» հերթական թրեյլերը՝ տիեզերական կինոսագայի նոր դրվագի կադրերով:

All the Way կոչվող տեսահոլովակում ներկայացված են այսպես կոչված Ուժի մութ կողմերի կերպարները: «Ինչ- որ բան է արթնացել: Զգացե՞լ ես»,- հարցնում է Գերագույն առաջնորդ Սնոքը Քայլո Ռենից: Թրեյլերում նաեւ հայտնվում են Չուբաքան ու Հան Սոլոն:

Ֆիլմի հայկական պրեմիերան ծրագրված է դեկտեմբերի 17-ին:



© NEWS.am STYLE